Ծեծկռտուք՝ Բաքվում. տուժել են ոստիկաններ
Բաքվում ծեծկռտուքից տուժել են ոստիկանության աշխատակիցները։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 2-ին «Էմին» սրճարանում։ Ժամը 00։59-ին «102» է զանգահարել Իլհամ Մամեդովը, որը հայտնել է, որ Սաբունչի ավանում գտնվող սրճարանում ոստիկանի վրա դանակով հարձակվել են հաստատության աշխատակիցները։ Իրավապահների եւ հաճախորդների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանների վրա հարձակվողները ձերբակալվել են։
