Արտավազդ Փելեշյանի գիրքը կհրատարակվի միայն անգլերեն և ռուսերեն լեզուներով

Այսօր Մշակույթի նախարարությունում նախարար Արմեն Ամիրյանը եւ կինոռեժիսոր, վավերագրող Արտավազդ Փելեշյանը ստորագրեցին համաձայնագիր՝ վարպետի հեղինակային գրքի ստեղծման վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ գիրքը կոչվելու է «Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը». «Այն գրվել է ռուսերեն, եւ ունենք պայմանագիր, որը հաջորդ տարում թարգմանվելու է անգլերեն, իսկ 2018թ. մեր միջոցներով այստեղ հրատարակվելու է անգլերեն»:Ինչ վերաբերում է հայերեն թարգմանությանը, Արտավազդ Փելեշյանն ասաց. «Կարիք չկա: Թեման, որը դրված է գրքում, կարիք չունի թարգմանության: Բարդ թեմա է՝ գիտատեսական: Չեմ զգում, որ հայերենի անհրաժեշտությունը կա»: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Արտավազդ Փելեշյանը խոսել են հայտնի կինոռեժիսորի «Homo Sapiens» ֆիլմի մասին: «Վերջապես խոսեցինք սցենարի մասին, նա դրական վերաբերմունք ցուցաբերեց այդ հարցում»,-ասաց Արտավազդ Փելեշյանը: Ըստ Փելեշյանի՝«Homo Sapiens»-ի նկարահանումը տասնամյակներ շարունակ կյանքի չի կոչվում, իսկ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի ֆինանսավորումը դեռ չկա: Նա նշեց, որ 1968թ. հայտը ներկայացրել է, իսկ 1979թ. վերջնական տարբերակը տվել է «Հայֆիլմին», որը քարկոծեցին: «Գոսկինոն» պետպատվեր տվեց, բայց երկիրը փլուզվեց, ֆիլմս մնաց ավերակների տակ: Փելեշյանն անկեղծացավ, որ եկել է այն համոզման, որ ֆիլմը չի լինում այն պատճառով, որ շատ խոսեցինք այդ մասին, պետք չի շատ ասել, երեւի անհաջողությունն այդտեղից եղավ և իրենք որոշեցինք մեծ գումարը բաժանել մի հինգ տարվա մեջ եւ ֆիլմն այդպես անել: Արտավազդ Փելեշյանը նաեւ ասաց, որ գուցե դիմեն մեծահարուստներին՝ տարեկան հինգ միլիոնի չափով ֆինանսավորում ստանալու համար:    

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի մեծ ցույցից հետո Փաշինյանը խայտառակ սխալ հաշվարկ է արել․ Հայկ Նահապետյան (video) 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video) Փաշինյանը ընտրակաշառք է բաժանում․․․․ (video) Ինչու է Փաշինյանն ամեն գնով շտապում Թուրքիա. ի՞նչ է լինելու ապրիլի 17-19-ը. Հայկ Նահապետյան (video) «Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան Արշակ սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Հանդիպե՞լ են Բաքու գնացած հայերը Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCor Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am