«Ծելեվիզրներով ինչ ասես ասեն… բա որ էդ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր». Սարգիս Գրիգորյան՝ Ծգլ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի նույն ինքը՝ Ծգլը, դատական նիստի ժամանակ հայտնեց, որ հեռուստացույցով լսել է ինչ-որ հայտարարության մասին, որ առնչվել է գործով մյուս ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբորը. «Ծելեվիզրներով ինչ ասես ասեն, դոգմա դարձնեն, իմանան էդ մարդիկ հանցագործ են: Բա որ էտ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր: Հերիք չի մի հատ էս տղեն ստեղ ա զրպարտանքով, մի հատ էլ ախպերը, ով էր պատասխան տալու լրատավամիջոցնե՞րը, թե՞ դատախազը»: Երկխոսություն սկսվեց նաև Ծգլի ու գործով սպանված տուժողներից մեկի հարազատի միջև, Ծգլը հայտարարեց. «էս մարդիկ պետք է իմանան, թե ովքեր է իրենց իրական թշնամիները, մարդ ենք, հո գազ չենք»: Նշենք, որ այսօր դատարանը հետազոտում էր գործին կցված ապացույցներից տեսաձայնագրությունների սկավառակները: Մասնավորապես, պաշտպանական կողմը գտնում էր, որ դրանք որևէ ապացուցողական նշանակություն չունեն:
