Փոթորկային հարաբերություններ. Պուտինի բարեկամները և թշնամիները մշտական ե՞ն
Financial Times-ը գրում է, որ Թրամփը փորձում է գործարք կնքել Մոսկվայի հետ, սակայն երաշխիքներ չկան, որ նրան կհաջողվի դա անել։ ԱՄՆ նոր նախագահի անկանխատեսելի անձը կարող է հանգեցնել փոթորկային հարաբերությունների՝ կարծում է Կարնեգիի Մոսկովյան կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Բաունովը՝ նշելով, որ Պուտինն անակնկալները դարձրել է քաղաքական սեփական կերպարի մի մաս և նա նախընտրում է, որ իր բարեկամները և թշնամիները մշտական լինեն։ Վերլուծաբանը որպես օրինակներ նախանշում է. Թրամփի մեկնաբանությունների մի մասը ակնարկ են, որ նա կարող է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս, աջակցել Սիրիայի պատերազմում ռուսական մոտեցմանը։ Այս ամենը Մոսկվայի համար ականջահաճո է։ Թրամփը միևնույն ժամանակ սպառնացել է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը, որի նախապատրաստմանը մասնակցել է նաև Ռուսաստանը։ Բացի այդ, Թրամփը թշնամական վերաբերմունք է դրսևորել Չինաստանի հանդեպ, որի հետ ՌԴ-ն սերտորեն աշխատում է վերջին տարիներին։
