Ես կերազեի շատ լեզուներ իմանալ. Արա Աբրահամյան
Hayeli.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Արա Աբրահամյանը նշեց, որ միեւնույն ժամանակ դեռ որոշում չունի քաղաքական ուժերից որեւէ մեկին սատարելու մասին: «Եղբայրներս չափահաս են, կարող են որոշում կայացնել, ես իրենց օգնելու եմ, իրենց կողքին եմ լինելու: Հպարտ եմ, իմ հիմնական ուժը, երջանկությունը նա է, որ ես ունեմ լավ ընտանիք, լավ եղբայրներ, լավ քույր: Թող մասնակցեն, ես էլ կօգնեմ ինչով կարող եմ»,- ասաց Արա Աբրահամյանը: Լրագրողներից մեկի դիտարկամնը, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչի հայտարարությունն առ այն, որ ռուսաց լեզուն ԱՊՀ երկրներում պետք է դառնա պետական 2-րդ լեզու, Արա Աբրահամյանը ժպտալով արձագանքեց. «Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք սրտի: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա: Ես կերազեի շատ լեզուներ իմանալ»: Փայլակ Ֆահրադյան
