Սեւիլիայում իսպանացի ֆաները հարձակվել են իտալացիների վրա (տեսանյութ)
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Սեւիլիա» – «Յուվենթուս» խաղից առաջ ՝ երեկ գիշերը «Սեւիլիայի» 30 արմատական ֆաներ հարձակվել են «Էլ Պապելոն» բարում գտնվող «Յուվենթուսի» երկրպագուների վրա, որից հետո նրանց միջեւ մասսայական ծեծկռտուք է սկսվել ինչպես բարի ներսում, այնպես էլ դրա հարակից փողոցներում:
Ըստ նախնական տվյալների, երեք ֆաներ տարբեր կարգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
