«Պոբեդա»-ի տնօրենը «Զվարթնոց»-ի սեփականատիրոջից սպասելիքների մասին
«Պոբեդա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը, որի ընթացքում խոսել է ավիաընկերության ծրագրերից, մրցակցային դաշտից և անդրադարձել դեպի Երևան չվերթերից հրաժարվելու որոշմանը: Կալմիկովի խոսքով` իրենք հույս ունեին, որ «Զվարթնոց»-ի սեփականատերը հատուկ պայմաններ կտրամադրի, սակայն դա տեղի չունեցավ: «Միևնույն ժամանակ, Հայաստանի ավիաիշխանությունները մեզ այլընտրանքային տարբերակ առաջարկեցին` Գյումրիի օդանավակայանը: Մենք բանակցեցինք և փոխշահավտ պայմաններ ձեռք բերեցինք: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Գյումրի մեկնող ուղևորների համար չեղարկեց, այսպես կոչված, օդի հարկը; Դա շատ լուրջ գումար է ` մոտ 20 եվրո, որը գնում է պետական բյուջե: Դրանցի բացի` օդանավակայանում սպասարկման վարձը մեզ համար ավելի մատչելի կլինի»,- մանրամասնել է նա:
