«Ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, բայց չկարողացա». Արա Աբրահամյանն՝ իր երազանքի մասին
Այսօր հրավիրած ասուլիսում Ռուսաստանի հայերի միության նախագահը ասաց, որ երազում է լավ ռուսերեն խոսելու մասին: «Օրինակ, ես կերազեի ռուսերեն լավ իմանալու համար, բայց չկարողացա, ցավոք սրտի: Մարդիկ ուսուցիչ են վարձում ռուսերեն լեզվի, որպեսզի սովորեցնի ռուսերեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա, ինչ անեմ»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռնարկած քայլերի մասին՝ տնտեսությունը ոտքի հանելու: Նա պատասխանեց. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ծրագրերն ու քայլերը հույսեր են ներշնչում: Մենք պետք է վերադարձնենք միմյանց նկատմամբ վստահությունը եւ հավատանք, որ Կարեն Կարապետյանը կարող է փոփոխություններ կատարել: Նախօրոք Կիկոսի մահը չսարքենք, չպետք է մարդկանց անտեղի տեղը վիրավորենք, պետք է միասնական համագործակցենք: Կապ լինի՝ պետություն-ժողովուրդ: Եթե կարողանանք ապահովել այդ ամեն ինչը, կառավարությունը հաջողություն կունենա: Ես հավատում եմ: Ինքս եմ քննադատում, ես ինքս գոհ չեմ այսօրվա մեր իրավիճակից, մենք այնքան ենք հետ մնացել, որ պետք է մարդու օրգանիզմը ինչպես է համագործակցում, կարողանանք համագործակցել: Սիրտը, թոքը ոնց են ծառայում մարդու համար, մենք պետք է միասնական ծառայենք երկրի համար»,- հայտարարեց նա:
