Էս հողը կրթված մարդ չի սիրում…Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի մտքերից. «Չկա հասարակություն, մենք «խալխ» ենք: Եթե չկա հասարակություն, չկա նաև հասարակական միտք: Ամբողջ Հայաստանը հարմարեցրած է միայն կերուխումի համար` ուր գնում ես` ռեստորաններ են, խորովածի փայտի խրձեր: Արտագաղթողների մի մասը կերուխումի սեղանից է վեր կենում` գնում: Արտագաղթի պատճառները խորն են. մարդիկ անպաշտպանությունից են փախչում, օրենքը չի գործում, չեն կարողանում աշխատել, աշխատում են, բայց նրանց կուլ են տալիս: Հայի տաղանդը ճշգրիտ գիտությունների մեջ է դրսևորվում: Երբ կորցնում ենք այդ շերտը, մեր մեջքը կոտրվում է: Էս հողը կրթված մարդ չի սիրում: Սիրեին` Աբովյանը գլուխը չէր առնի` փախչի: Ես երբեք քաղաքական ակտիվություն չեմ ունեցել, ես եղել եմ քաղաքացիական ակտիվիստ: Իմ լռությունն ինձ չեն ներում, դա ավելի խիստ քննադատություն է: Ես որոշել եմ ունենալ միայն դրական ելույթներ: Ոչ մի ողբերգություն չկա, եթե արվեստի մի տեսակ սկսում է մեռնել: Բնական է: Անտիկ գրանդիոզ թատրոնը մեռավ: Ոչինչ ողբերգական չէ այս աշխարհում: Ողբերգական միայն մի բան կա աշխարհում` մարդը, որ ծնվել է և մահկանացու է: Ահա ողբերգությունը»: dzaynhayoc.com
