Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Այսօր Երևանի Նոր Նորք համայնքի բնակիչներից մեկն ահազանգել է, որ պատրաստվում է պայթեցնել 9 հարկանի շենքը: ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից hayeli.am -ին հայտնեցին, որ նման ահազանգ իրականում եղել է: «Ահազանգը ստուգվել է և այն կեղծ է եղել: Ահազանգողը հայտնաբերվել է»,- ասացօն ՀՀ ոստիկանության լրատվության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից: Ոստիկանությունից այլ մանրամանսեր չհայտնեցին: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։
