Մասնակցել,թե չմասնակցել.վերջապես ընտրությունը կայացրեց
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր ստեղծած «Ազգային միասնություն» շարջումը լուրջ աշխատանքներ է կատարել, իսկ վերջերս տեղի ունեցած տնտեսական ֆորումը շատ արդյունավետ է եղել, իսկ 2017 թվականի հոկտեմբերին նույնպես տնտեսական ֆորում են նախատեսել: Անդրադառնալով Երեւանի Հյուսիսային պողոտայում իր կողմից նախաձեռնված կառուցապատմանը, Արա Աբրահամյանը նշեց թե 165 հազար քմ շինություն է կառուցել, բայց իրավաբանական եւ տնտեսական խնդիրներ է առաջացել: «Առաջին տիկնոջ, տիկին Ռիտայի խնդրանքով վերջացել են Կույրերի միավորման մշակույթի պալատի աշխատանքները: Չենք վերջացրել Հյուսիսային պողոտան: Ես այնտեղ 100 միլիոնից ավել ներդրում եմ արել: Կան մի քիչ իրավաբանական խնդիրներ, կան տնտեսական խնդիրներ ինձ մոտ առաջացած: Եթե ես իմ հումանիտար ծրագրերը չիրականացնեմ, ես Հյուսիսային պողոտան կհանձնեմ: Այնտեղ 95 տոկոսն ավարտված է, ես կարող եմ վաճառել: Նախագահն է իր աջակցությունը բերել: Ես շնորհակալ եմ: Կան խնդիրներ, խնդիրների վրա խնդիրներ առաջացած: Ես ոչ մեկին պարտք չեմ: Ես երբեք ոչ մեկին պարտք չեմ եղել, բայց կան շատ խոշոր ընկերություններ, որոնք ինձ պարտք են: Այսօր իմ ընկերությունները չունեն մեկ դրամի պարտք»,- ասաց Աբրահամյանը: Արա Աբրահամյանը հայտարարեց, որ անձնական խնդիրներ ունի, եւ առաջիկա ամիսներին բացակայելու է: <Ես հիմա մեկնելու եմ, պետք է վերադառանամ մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- հայտարարեց Արա Աբրահամյանը:
Փայլակ Ֆահրադյան
