Հայաստանի և ԱՊՀ մի շարք երկրների բանկոմատներ հակերային հարձակման են ենթարկվել
Reuters-ը՝ վկայակոչելով Group IB կիբերանվտանգության միջազգային կազմակերպությանը հայտնում է,որ2016-ին հեռահար կերպով կիբերհարձակման են ենթարկվել եվրոպական և ասիական ավելի քան 10 երկրների, այդ թվում Հայաստանի բանկոմատներ, թեև վերջին 5 տարում բանկոմատների վրա հաքերային հարձակումները նորություն չեն, սակայն նախկինում դրանք առավել նեղ բնույթ էին կրում: Ընկերությունից հրաժարվել են հայտնել, թե որ բանկերի սարքերն են հարձակման ենթարկվել, սակայն նշել են, որ կիբերհարձակումների զոհ են դարձել, մասնավորապես Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Էստոնիան, Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, ինչպես նաև Նիդերլանդները, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Իսպանիան, Բրիտանիան և Մալայզիան: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ամենայն հավանականությամբ՝ հարձակումն իրականացվել է «Կոբալտ» խմբավորման կողմից: ՀՀ կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մեկնաբանելով այս տեղեկատվությունը, հերքել է, որ Հայաստանում բանկոմատների վրա հարձակումներ են եղել: «Խոսքը ոչ թե բանկոմատների վնասման մասին է, այլ բանկոմատների կառավարման համակարգ ներթափանցելու, որը թույլ է տվել հեռակառավարվող հրահանգներ տալ»,- ասում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
