Անդրիաս Ղուկասյանի կինը կուսակցություն կհիմնի
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, պատրաստվում է կուսակցություն գրանցել։ «Հայակական ժամանակ»-ը գրել է, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կհիմնադրվի «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը։ Թերթը նշել է, որ ԼՂՀ-ում ևս «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն կա, որի նախագահ Գարիկ Գրիգորյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ ընդամենը տեղյակ է, որ Հայաստանում նույնանուն կուսակցություն է ստեղծվում, իսկ կապ նրանց հետ չունեն։
