«Հեռուստամարաթոն 2016»-ը կկայանա նոյեմբերի 24-ին
Նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 22:00-ից մինչև հաջորդ օրվա 10:00-ն, Լոս Անջելեսում տեղի կունենա ամենամյա հեռուստամարաթոնը:
«Հրապարակ»-ը գրել է, որ հեռուստամարաթոնին մասնակցելու համար, ինչպես միշտ, մեծ պատվիրակություն է մեկնել ԱՄՆ, որի կազմում են նաև հաղորդավարներ Արտակ Ալեքսանյանը, Արտակ Հերիքյանը, Նազենի Հովհաննիսյանը, դերասան Հրանտ Թոխատյանը, ուրիշներ:
«Ամեն տարի հենց նրանք են վարում հեռուստամարաթոնը: «Հեռուստամարաթոն 2016»-ի արդյունքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն», - մանրամասնել է թերթը:
