Որոշ ՀՀԿ-ականներ մտել են նախագահի մոտ ու գանգատվել Նաղդալյանից․ ինչու՞
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրատվական մի կայք է գնել, և այդ կայքի էջերում, որքան էլ զարմանալի է, սկսել է «քլնգել» Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի: Այս մասին կուսակցության գրասենյակի կուլիսներում խոսում են նրա գործընկերները: Այն ՀՀԿ–ականները, որոնց դեմ հիշյալ կայքում վարկաբեկող նյութեր են հրապարակվում, որոշել են մտնել ՀՀ նախագահի մոտ ու գանգատվել Նաղդալյանից: Արդյոք նա ՀՀԿ–ի ապագա ցուցակի իր մրցակիցների՞ն է փորձում «մրցակցությունից հանել», թե հակառակը` որոշ ՀՀԿ–ականներ են այս լուրը տարածում, որպեսզի վարկաբեկեն Նաղդալյանին: Թե ով ում վրա է «բոչկա գլորում», կպարզվի ապագայում: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
