Վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ամենացածր տնտեսական աճը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մեր երկրում վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0.4 տոկոս: Մասնավորապես աննախադեպ անկում է գրանցվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում` 7,3 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում: Նկատենք, որ այս արդյունքներն արտացոլվում են ոչ միայն նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի, այլեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ժամանակ: Հիշենք` Հ. Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո խոստացավ ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապված դրական սպասումները, որոնք կարող էին աշխուժություն մտցնել ՀՀ-ի տնտեսության մեջ, դեռեւս չեն նշմարվում»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
