Ադրբեջանը Ղարաբաղի հարցում նախապայման է դրել
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է դիտարկել ԼՂ շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծումը, սակայն որպես հայկական զորքերի դուրս բերման բաղկացուցիչ.
«Միջադեպերի հետաքննության մեխանիզմը ոչ թե նպատակ է, այլ՝ օժանդակ միջոց, որը կծառայի հակամարտության կարգավորմանը։ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմը դիտարկել միայն որպես հայկական զորքերի դուրս բերման գործընթացի բաղկացուցիչ»։
