ՆԱՏՕ-ն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացելու մասին
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացելու հարցը վերաբերվում է միայն այդ պետություններին։ Ինչպես հաղորդում է APA գործակալությյունը, այս մասին Ստամբուլում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Ստամբուլում Սթոլթենբերգը պատասխանելով հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի այն դիտարկմանը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ պահող թուրքական իշխանությունների համար այս իրավիճակը դժվարություններ է ստեղծում նաև Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների հարցում, ասել է, որ այս հարցն առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանին և Թուրքիային և պետք է քննարկվի երկկողմ մակարդակով։
«Իմ մեկնաբանությունների անհրաժեշտությունը չկա»,-հավելել է Սթոլթենբերգը։
