Սպանություն Աջափնյակում
Նախօրեին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում սպանություն է գրանցվել. սպանվածը 56-ամյա տղամարդ է: «Փաստինֆո»–ին հայտնի է դարձել, որ տղամարդը մարմնի տարբեր հատվածներում հրազենային վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ժամեր անց, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
