Հռոմի պապի սենսացիոն հայտարարությունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու բոլոր հոգևորականներին թույլատրել է մեղքերի թողություն տալ հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ 2015թ. դեկտեմբերին Վատիկանը հղիության արհեստական ընդհատման համար մեղքերի թույլտվության իրավունք էր տվել միայն եպիսկոպոսներին: Պապի խոսքով՝ ինքը նախկինի պես հղիության արհեստական ընդհատումը մեծ մեղք է համարում, քանի որ այդ գործընթացը «ընդհատում է բոլորովին անմեղ կյանք»:
