«Եթե ճիշտ հիմքեր են դրված, ամեն ինչ հնարավոր է». Ռուբեն Վարդանյան
ТАСС-ին տված հարցազրույցում ռուսաստաբնակ հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը ասել է, որ կրթությունը շատ կարևոր է: Ռուսաստանը 90-ականներին տրիլիոն դոլարների ուղեղ է կորցրել: Նրանք արտագաղթել են Իսրայել, ԱՄՆ, Եվրոպա, Հարավային Կորեա:Ըստ նրա՝ 21-րդ դարում մարդիկ տեղեկատվական հասարակության գլխավոր ակտիվն են, և հենց նրանց համար է գնալու պայքարը: Անդրադառնալով Դիլիջանի դպրոցին՝ նշել է. «Դիլիջանի մեր դպրոցում սովորում են երեխաներ աշխարհի 72 երկրից: Ոչ թե տեղի հայեր կամ Սփյուռքի, այլ ամերիկացիներ, եվրոպացիներ, ավստրալացիներ, Ասիայի և Աֆրիկայի երկրների բնակիչներ… Եվ «Սկոլկովո»-ն մենք գործընկերների հետ ստեղծել ենք որպես բիզնես դպրոց, ուր պետք է ժամանեին օտարերկրացիներ: Չեմ թաքցնի, գոհ եմ, որ դպրոցը ցույց տվեց, որ բոլոր այն խոսակցությունները, թե ՌԴ-ի հարուստ և հաջողակ մարդիկ ունակ չեն աշխատել և լեզու գտնել օտարերկրացիների հետ, հիմքեր չունեն: Եթե ճիշտ հիմքեր են դրված, ամեն ինչ հնարավոր է»:
