Ինչ է սպասվում օլիգարխներին
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Արտակ Դավթյանը, օրերս հայտարարել է, թե Հանրապետական կուսակցությունը մեր հանրության այսօրվա հայելին է: Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը անդրադառնալով հայտարարությանը, նշեց, թե ըստ էության արտառոց որեւէ հայտարարություն չի արվել: Անդրադառալով ռեյտինգային համակարգի կիրառմանը Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները համակարգը իրականացրել են, որպեսզի հնարավորություն ունենան մաքսիմալ քվեներ ստանալ նրանց միջոցով, ովքեր կարողանում են քվեներ ձեռք բերել: Ինչ վերաբերում է այն հանգամաքին, որ ՀՀԿ-ում կան օլիգարխներ, թաղային հեղինակություններ, ովքեր իրենց տարածքում <հայտնի են>, Խաչատրյանն ասաց. <Ես կարծում եմ, որ նրանց մի զգալի մասը դուրս կմնա խորհրդարանի կազմից, բայց փոխարենը կստանա այլ լծակներ իշխանական համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այսինքն նրանց վաստակը անվճար չի լինի, եւ նրանք ինչ-որ բան կստանան>: Ըստ Վիգեն Խաչատրյանի միահեծան իշխանական համակարգ է ձեւավորված, եւ իրական ընդդիմադիր ուժերը եթե չմիավորվեն, ապա այս համակարգը կշարունակի մնալ: Փայլակ Ֆահրադյան
