ԱՄՆ-ը կամրապնդի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը. The Wall Street Journal
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է իշխանության գլուխ կանգնած լինելու վերջին ամիսներին ձեռնարկել մի շարք նոր միջոցներ: The Wall Street Journal թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է ամրապնդել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը: Թերթի տվյալներով՝ գործարքի ամրապնդման՝ քննարկվող միջոցների թվում են, մասնավորապես, թույլատրագրերի տրամադրումն ԱՄՆ-ի՝ մեծ թվով ընկերությունների՝ Իրանի շուկայում գործարարություն վարելու համար, ինչպես նաեւ Իրանի Իսլամամկան Հանրապետության նկատմամբ մի շարք պատժամիջոցների հետագա վերացումը: Օբամայի շրջապատում խոստովանում են, որ իրենք չեն կարողանա ոչինչ ձեռնարկել, եթե նոր վարչակազմը որոշի չեղյալ հայտարարել ատոմի շուրջը գործարքը: Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչները պլանավորում են իշխանությունը հանձնելուց առաջ փորձել Թրամփին եւ նրա խորհրդականներին համոզել չհրաժարվել համաձայնագրից՝ բնութագրելով այն բացասական հետեւանքները, որոնց կհանդիպի Միացյալ Նահանգներն այն դեպքում, եթե նրա վրա բարդեն գործարքի ձախողման մեղքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
