Պարոն վարչապետ ,Ձեր նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկում.Հայկ Ալումյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց,որ իր պաշտպանյալը այս 11 ամիսների ընթացքում ավելի քան 4000 դեղահաբ է ընդունել, որոնց արդյունքը եղել է այն, որ նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել: Ալումյանը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար դիմել է ՄԻՊ, Արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ քրեակատարողական վարչություն, բայց պատասխան է ստացել միայն ՄԻՊ-ից: «ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որով ճանաչել է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաեւ՝ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց եւ պահանջել, որ նման խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն: ՄԻՊ-ի այդ որոշումը, վստահ եմ, ստացել է նաեւ արդարադատության նախարարությունը, որից առ այսօր պատասխան չկա: Իրենք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել: Այսպիսի փնթի աշխատանք, վերաբերմունք ես դեռ չեմ հանդիպել»,-ասաց Ալումյանը՝ տեղեկացնելով, որ ՄԻՊ որոշումը ստացել են նոյեմբերի 10-ին: Հայկ Ալումյանը դիմելով ՀՀ վարչապետին,ասում է,որ Եվրադատարանում բազմաթիվ գործեր են շահում,որոնց համար վճարում է պետությունը:Պարոն Շիրխանյանի պարագայում էլ պետք է դիմենք ՄԻԵԴ ,քանի որ Ձեր նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկոմ,չի արձագանքում ՄԻՊ նամակներին,ասում է Ալումյանը:
