Պետությունը նորից փորձում է հասարակ մարդու գրպանը մտնել. Արամ Գասպարի Սարգսյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, որ պետությունը նորից փորձում է հասարակ մարդու գրպանը մտնել:«Անահսկանալի է, թե այդ 1000 դրամն ի՞նչ պետք է անի, որ բանակին փրկի: Եթե դրա կարիքը կար, պետք է ազնվորեն ասեին, որ չեն կարողանում բյուջեն լցնել այնքան, որպեսզի կարողանան ապահովել և՛ բանակի ծախսերը, և՛ ժողովրդի կարիքները հոգալ»,- ասաց նա: Սարգսյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում թալանել, կողոպտել են երկիրը հիմա ապահով պետք է ապրեն, իսկ հասարակ մարդուց, ով իր քրտինքով է վաստակում ապրուստի միջոցը, գանձում են 1000 դրամ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի խոսքով էլ, դա դրամահավաք չէ, այլ՝ գաղափարախոսություն և 20 տարի հետո գաղափարը կունենա այլ որակ և վստահության այլ մակարդակ: «Համաձայն եմ, որ բանակում կան ստոր մարդիկ, ովքեր ձեռքը մտցնում են բանակի գրպանը, որն ամենասարսափելին է: Բայց տուրք տալով այդ փաստերին՝ մենք այս սուրբ գաղափարն էժանացնում ենք»,-շեշտեց նա:
