Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
