Գարնանային արձակուրդ չի լինի. Նարինե Հովհաննիսյան. տեսանյութ
«Երեկ դասերը սկսվեցին, և միայն Արմավիրի մարզից արձագանք ունեցանք,որտեղ տաս դպրոց չեն աշխատում: Հիմնական պատճառՆ այն է, որ այդ դպրոցները հեղուկ վառելանյութով էին ջեռուցվում և հնարավոր չեղավ անհրաժեշտ ջեռուցում ապահովել»-այս մասին այսօր Հայելի ակումբում հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Բաց թողած դասերը լրացնելու խնդիր չունենք, և ի հաշիվ գարնանային արձակուրդի, բաց թողնված դասերը կլրացվեն. ապրիլի 10-ին մենք բացթողումները լրացնում ենք: Եթե Արմավիրի մարզում բացակայությունները շարունակվեն, ապա այնտեղ բաց թողնված դասերը կլրացվի մինչև ապրիլի վերջ»-հայտնեց Նարինե Հովհաննիսյանը: Այսօր բացակայությունների մասին աբողջական տվյալներ չկան, բայց ունեցած տվյալների համաձայն` ԿԳՆ հանրակրթության վարչության պետը հայտնեց, որ բացակայությունների թիվը կազմում է 20-30 տոկոս: «Երեկ շուրջ 20-30 տոկոս բացաայություններ են եղել, և դա պայմանավորված էր տարբեր պատճառներով:Այսօրվա բացակայության տվյալները ամբողջությամբ չունենք, բայց առկա տվյալների համաձայն` բացակաների թիվը չի փոխվել»-նշեց բանախոսը`հավելելով, որ այսօր պատրաստ չեն հեռահար կրթության և դրա փոխարեն ունեն տնային ուսուցում հասկացությունը, ուստի իրենք ավելի շատ ցանկանում են, որ երեխաները դպրոց հաճախեն: Առավել մանրամասն`տեսանյութում Լ.Միքաելյան
