Իշխանություններն այս հարցում շտապեցին.Վիգեն Խաչատրյանը՝1000 դրամների մասին
«Եթե բանակին 1000 դրամ տալը հարկ չէ, ապա այն ընդունելու համար պետք է հանրաքվե անցկացվեր: Հիմնադրամին 1000 դրամ վճարելու պարտադրանքն է, որ հասարակության կողմից քննադատության է արժանացել:Կարելի էր սկսել կամավորական շարժումից, ինչ-որ իքս մարդիկ գումարներ ներդնեին, բացվեր հիմնադրամը, հետո արդեն օրինականացնեին: Պետք է սկզբից հասարակության մեջ օրենքի պահանջն առաջացնել, հետո միայն ընդունել: Քննադատությունը տեղին էր:Իշխանություններն այս հարցում շտապեցին»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, թե նորանշանակ պաշտպանության նախարարին ձեռնտու չէր հենց սկզբից այսպիսի աղմկոտ նախաձեռնությամբ հանդես գալ: «Եթե արվել է, նշանակում է՝ անհրաժեշտությունը կա: Իսկապես լավ օրից չէ, որ սրան ենք գնում»,-ասաց նա:
