ՀՀԿ-ի անդամներն իրար դեմ են դուրս գալու.Արամ Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձան 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ռեյտինգային քվեարկությունը ժողովրդավարական չէ,ասաց Արամ Սարգսյանը և հավելեց. «ՀՀԿ-ի անդամներն իրար դեմ են դուրս գալու, իրենց մեջ է լինելու քվեարկությունը: Այդ ռեյտինգային քվեարկությունը նույն դրամ բաժանելու ձևն է: Հայը, որն իրեն երբեք աղքատ չի համարել, այսօր 70 տոկոսը խոստովանում է, որ աղքատ է: Նման իրավիճակում պարզ է, որ գայթակղելու են ժողովրդին: 10 հազար դրամի փոխարեն՝ 20 հազար կբաժանեն»:
