Դղյակներ կառուցած պաշտոնյաները բանակին պետք է միլիարդներ վճարեն.Արամ Սարգսյան
«1000 դրամների հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որևէ մեկը չի գողանա: Ես համաձայն եմ, որ բանակում կան ստոր մարդիկ՝ ջոկի հրամանատարից սկսած՝ մինչև գեներալներ: Սակայն պետք չէ այդ փաստերին, որոնք շատ դեպքերում օրինաչափ են, քանի որ տարածված են աշխարհի բոլոր երկրներում, տուրք տալով՝ այդ սուրբ գաղափարն էժանացնել:Դղյակներ կառուցած պաշտոնյաներից հիմնադրամը պետք է միլիարդներ պահանջի» ,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
