Նրանք, ովքեր թալանել են երկիրը, պետք է հանգիստ ապրեն, իսկ մյուսները 1000 դրամ վճարեն.Արամ Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով 1000 դրամի ֆոնդի մասին Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.« Մեզ համար շատ զարմանալի է, որ պետությունը փորձում է նորից սովորական մարդու գրպանը մտնել:Անհասկանալի է, թե այդ 1000 դրամները ի՞նչ պետք է տան բանակին: Եթե պետությունը դրա կարիքն ուներ, պետք է խոստովաներ, որ իր ապաշնորհ քաղաքականության շնորհիվ ժողովրդից է օգնություն խնդրում: Ժողովուրդը վրդովված է, քանի որ նրանք, ովքեր թալանել են երկիրը, պետք է հանգիստ ապրեն, իսկ սովորական քաղաքացիները՝ 60 հազար դրամ աշխատավարձով, ստիպված են վճարել այդ 1000 դրամները: Սա փարիսեցիություն չէ, ի՞նչ է: Դղյակաշինարարությունը այս վերջին 25 տարում որտեղի՞ց արեցին: Անհավասարության, անարդարության արդյունք է, որ ժողովուրդն այսպես արձագանքեց»:
