Իրաքում սպանվել է ԻՊ-ի մուֆթին
Իրաքում ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել է «Իսլամական պետության» մուֆթի Աբու Դուջան ալ Մասրին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Sky News Arabia-ն: Գրոհայինը մահացել է Անբար նահանգից Ռամադի քաղաքից ոչ հեռու: Նա 24 տարեկան էր: Նրա հետ միասին ոչնչացվել է եւս մեկ դաշտային հրամանատար՝ Ամար Համիդ ալ Ասաուին:
