Վանաձորում դանակահարություն է տեղի ունեցել.մանրամասներ
Վանաձորում երեկ դանակահարություն է տեղի ունեցել: Քաղաքում 1995 թվականին ծնված երիտասարդի դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: «Նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:30-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահով Վանաձորի Երևանյան խճուղու 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է անհայտ քաղաքացու դի գետնին ընկած վիճակում»,-նշեցին կառույցից, հավելելով, որ հայտնաբերվել է Հարություն Ա.-ի դին՝ թիկունքի, որովայնի և աջ ձեռքի շրջանում կտրած ծակած վնասվածքներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փայլակ Ֆահրադյան
