Հազար դրամը պարտադիր չի լինի՞
Ինչպես արդեն հայտնի է ՀՀ Ազգային Ժողովը նոյեմբերի 17-ին Հայաստանի Ազգային ժողովը 102 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության համար ստեղծվող հիմնադրամի մասին նախագիծը: Օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը առաջացրեց հասարակական դժգոհություն: Քաղաքացիները դժգոհեցին, որ առանց հանրային քննարկումների ՊՆ Վիգեն Սարգսյանը ընդունել է որոշում: Առաջին ընթերցման ընդունումից հետո չի բացառվում, որ երկրորդ ընթերցման ժամանակ պարտադիր բաղադրիչը դուրս գա: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ասաց, թե եղել է առաջարակ, որը չի բացառվում քննարկվի: «Նման բան չի որոշվել, պարզապես առաջարկություն կա: Բոլոր առաջարկությունները քննարկում ենք»,- ասաց նա: Փայլակ Ֆահրադյան
