«Մանկական եվրատեսիլում» Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը (Տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ-2016»-ի պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, ինչպես նաև փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Անահիտն ու Մերին «Տարբեր» երգով վաստակեցին 232 միավոր և զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը` ընդամենը 7 միավորով զիջելով մրցույթի հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին։Երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Նիկ Եգիբյանը:
