Արագած Ախոյանը պարզաբանում է իր ընկերության սնանկացման մասին լուրերը. տեսանյութ
Այսօր Հայելի ակումբում լրագրողի այն հարցեն թե արդյոք նախարարության նոր շենքերը կառուցած իր որդու ընկերությունը սնանկացել է, ԱԺ պատգամավորը Արագած Ախոյանը պատասխանեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում և կազմակերպությունը իրականում իր եղբոր Ստեփան Ախոյանին է պատկանում: «Նախ դա իմ որդու կազմակերպությունը չէ, այլ եղբորս ՝ Ստեփան Ախոյանինը:Մեր կազմակերպություններից որևէ մեկը սնանկ չի ճանաչվել: Ընդամենը մեր կազմակերպություններից մեկը ֆինանսական խնդիրներ ունեցավ, որն էլ շատ արագ լուծվեց»-պարզաբանեց Արագած Ախոյանը: Պատգամավորը հավելեց ,որ Ստեփան Ախոյանի «Սպիտակ տնակ» կազմակերպությունը ՀՀ նախագահից նախարարությունների նոր շենքերի կառուցման համար ստացել է պետական մրցանակ և այն համարվում է առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում: Առավել մանրամասն`տեսանյութում Լուսինե Միքաելյան
