Բացահայտվեց ռուս-ադրբեջանական գործարքն` ընդդեմ Ղարաբաղի

Անսպասելի ուշագրավ հայտարարություններով է նախօրեին հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նախ նշել է, որ Ռուսաստանը ակտուալ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի հարցը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով մեխանիզմի մասին ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին: Ըստ էության, սա վերջին ամիսներին Մոսկվայի կողմից առաջին արձագանքն է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Մոսկվան հետևողականորեն չէր անդրադառնում այս հարցին, այն, կարծես, թողել էր Բաքվին, իսկ Ադրբեջանի իշխանությունները շարունակ նշում էին, որ դեմ են այդ մեխանիզմների ստեղծմանը: Եվ ահա, երեկ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը մեխանիզմի ստեղծման շուրջ համաձայնություն չի ձեռք բերվել ադրբեջանական կողմի պատճառով: «Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի գաղափարի հեղինակը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ հանդես է եկել դեռ 2011 թվականին՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Այնուհետև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից պատրաստվել է համապատասխան մեխանիզմի նախագիծը, որն այնուհետև մշակվել է նաև ԵԱՀԿ փորձագետների կողմից», - պատմել է Զախարովան՝ շարունակելով․ - «Վիեննայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել այդ աշխատանքը, սակայն հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը՝ որին մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, այդ հարցով փոխհամաձայնություն, ցավոք սրտի, չկայացավ: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ միջադեպերի հետաքննության կարիք չկա, քանի որ հակամարտության գոտում իրավիճակը այդ պահի դրությամբ կայուն էր: Արդյունքում՝ մեխանիզմի ստեղծման թեման չի արտահայտվել Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում հրապարակված նախագահների հայտարարությունում: Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը ակտուալ է մնում»: Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ վերջապես Մոսկվան որոշեց խոսել  շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, այն էլ` արձանագրել, որ Ադրբեջանն հրաժարվել է դրանից: Առաջին հայացքից` հայանպաստ հայտարարություն է թվում: Բայց միայն առաջին հայացքից, իրականում բոլորն էլ գիտեն, որ Բաքուն է մերժում այդ մեխանիզմների ներդրմանը ու Զախարովայի «բացահայտման» մեջ նորություն չկա: Եթե ուշադիր լինենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արձանագրում է, որ Վիեննայի գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ավարտել այդ աշխատանքը, սակայն հունիսին  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը այդ հարցի շուրջ կոնսեսնուս ձեռք չի բերվել: Այսինքն, հենց Պուտինի հովանու ներքո անցկացված հանդիպմանն է ադրբեջանական կողմը պնդել, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, իբր հիմնվելով նրա վրա, որ`«այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը մնում էր կայուն»: Իսկ արդյունքում, փաստորեն, մեխանիզմների ներդրման պահանջը չի արտացոլվել այդ հանդիպման ամփոփման վերաբերյալ հայտարարության մեջ: Այլ կերպ ասած, պաշտոնական Մոսկվայի օգնությամբ, հայկական կողմի համար այդ հույժ կարևոր հարցը Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում «ջրվել» է: Չէ՞ որ Մոսկվան կարող էր պնդել, որ այդ մասին նախագահների հայտարարության մեջ պետք է ամրագրվի և դա խիստ կարևոր պահանջ է` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո և այն հայկական կողմի համար մեծ կարևորություն ունի: Ի՞նչ է ստացվում ուրեմն... Մոսկվան, այսօր Զախարովայի օգնությամբ, բացահայտում է ռուս-ադրբեջանական գործարքն` ընդդեմ հայկական կողմի: Սանկտ Պետերբուրգում, փաստորեն, Ալիևն ունեցել է Ռուսաստանի «դաբրոն» զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկների թեման փակելու: Այսօր էլ, հասունացել է ժամը պաշտոնապես դա ֆիքսելու: Փաստորեն, Զախարովան նաև ստանձնել է Ադրբեջանին կրկնելու «պաշտոնը»: Նա ընդամենը պաշտոնապես արձանագրել է, որ այդ թեման փակված է, նպատակ ունենալով հասկացնել տալ, թե` «վերջ տվեք այդ թեման քննարկել, մենք այն փակել ենք դեռ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ընթացքում»: Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am