Թուրք-քրդական ռազմական հակամարտությունը պատրաստի պատերազմ է
Թուրք-քրդական ռազմական հակամարտությունը պատրաստի պատերազմ է: Այն պարզապես այս փուլին սառեցված է և ցանկացած պահին կարող է դառնալ Թուրքիայի տարածքային ամբողջության դեմ իրական վտանգ : Ազգերի ինքնորոշումը, տարածքների վրա ազատ ապրելու կամքը արդեն սերմանվել է քրդերի մեջ : Եթե առաջներում քրդաբնակ բնակավայրերում դպրոցի տնօրենը ազգությամբ պարտադիր թուրք պետք է լիներ, ապա այսօր այդ կողմերում, գոնե ձևի համար մեկ թուրք չես գտնի, բացի զինված ուժերի ներկայացուցիչներից՝ զինվորականներից : Սա երկար շարունակվել չի կարող, պազրապես երրորդ ուժը սպասում է Էրդողանի վերջնական քայլերին, իսկ Էրդողանը, ինչպես միշտ , խաղում է երկու լարի վրա՝ առավոտյան կատարում է ամբարտավան հայտարարություններ, իսկ արդեն երեկոյան հայցում է ներողամտություն երրորդ ուժերից... Անխոս քրդական սփյուռքը գնալով ուժեղանում է : Նախկինում եթե Թուրքիայում քրդական համայնքին հովանավորում էր այս կամ այն արտաքին ուժը, ապա այսօր այդ գործառույթն իր վրա է վերցրել քրդական սփյուռքը : Պետք է փաստեմ, որ քրդական սփյուռքը բավականին հարուստ է, որոշ հարցերում կաշառելու ճանապարհով հասնում է այս կամ այն բանձևի ընդունամնը Թուրքիայի դեմ : Անշուշտ այստեղ մենք՝ հայերս, գտնվում ենք շահեկան վիճակում... Կիլիկան Հայաստան
