Ես չեմ ցանկանում Մարգար Եսայանի դեմքը պատռել. Արագած Ախոյան. տեսանյութ
«Ունենք հրաշալի հայեր ի դեմս Կարո Փալյանի և Սելինե Դողանի: Նրանք բավական ակտիվ գործունեություն են ծավալում: Ցավոք, նույնը չեմ կարող ասել Մարգար Եսայանի մասին»-այսօր Հայելի ակումբում ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը խոսեց ԵԽԽՎ-ում քննարկված բանաձևերից հետո Թուրքիայի արձագանքի մասին: «Վտանգավորը թուրքը չէ, այլ` թուրքացած հայերը:Այս պարագայում սա ասված էր հենց Մարգար Եսայանի մասին»,-ասաց պատգամավորը` նշելով, որ անընդունելի էր համարում Եսայանի վարքը և չնայած այն հանգամանքին, որ խոսում էր հայերեն, միևնույնն է, նրա քայլերը հակահայկական են: «Ես չեմ ցանկանում Մարգար Եսայանի դեմքը պատռել: Ես նրան զգուշացրեցի, որ եթե ձեր կուսակցությունը ահռելի գումարներ է ծախսում, որ քո վարկանիշը բարձրացվի Թուրքիայի հայերի շրջանում, ապա Դուք ձեր գործունեությամբ այն զրոյի եք հավասարեցնում: Նա ուղղակի անկեղծ կուսակցական է»-պատգամավորը իր ունեցած տեղեկությունների համաձայն հայտնեց, որ մեր հայ պատգամավորները շատ դաժան ձևով Մարգար Եսայանին իր տեղը ցույց են տվել: «Քաղաքացիական հասարակությունը տեղյակ չի ղարաբաղյան հարցից: Այնտեղ այնպիսի տպավորություն է, որ տուժված մարդիկ ուժները Ադրբեջանի վրա պատելով մտան և Ղարաբաղը գրավեցին»-ասաց Ախոյանը` ցածր գնահատելով մեր քայլերը տեղեկատվական ոլորտում: «Իմ այցի մասին Թուրքիայի լրատվամիջոցները արձագանքեցին, և շատ հետաքրքիր մի հոդված լույս տեսավ՝ «Բարի գալուստ, հարևան» վերնագրով: Այնտեղ գրված էր՝ «Սահմաններն էլ բացենք, որ մեր գլխում արդեն սահմաններ չմնա» արտահայտությունը և ղարաբաղյան հարցով հետաքրքրվողներին առաջարկում էին ընթերցել Թոմաս Դե Ուաալի «Ղարաբաղ» գիրքը: Պատահական չեն նման հոդվածների տպագրվելը և դրանից եզրակացություն, որ ժամանակն է այս մարտահրավերներին պատասխանել»-հայտնեց պատգամավորը: Արդյոք Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Սելինե Դողանը և Կարո Փալյանը հրավիրվել են Հայաստան հարցին բանախոսը պատասխանեց. «Առաջարկներով և խնդրանքներով մեզ դիմեցին հայ պատգամավորները, հատկապես Սելինե Դողանը, հետագայում մեր համագործակցությունը շարունակելու նպատակով: Սելինե Դողանը և Կարո Փալյանը հրավիրվել են Հայաստան և կարծում եմ` դա կլինի պատմական: Առավել մանրամասն`տեսանյութում. Լուսինե Միքաելյան
