«Մանչեսթեր Յունայթեդն» արժանի էր հաղթանակի. Գարի Նևիլ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլի խոսքով, Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Արսենալի» հետ ոչ-ոքին (1:1) հոգեբանական առումով բացասական ազդեցություն կունենա մանչեսթերյան ակումբի վրա: « Մոուրինյուն և իր թիմը կհուսաթափվի: «Մանչեսթեր Յունայթեդն» արժանի էր հաղթանակի, բայց խաղն ավարտվեց ոչ-ոքի: Սովորաբար, այսպիսի խաղերից հետո ֆուտբոլիստները ճնշված են լինում: Այս խաղն առաջինը չէր, որում մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները արժանի էին հաղթանակի, բայց բավարարվեցին ոչ-ոքիով: Միավորները կօգնեին «Կարմիր սատանաներին»: «Արսենալը» շատ վատ խաղաց, բայց միավոր վաստակեց: Ինձ թվում է, այդ խաղում մրցում էր ապագա չեմպիոնը, բայց ամեն ինչ դեռ կարող է փոխվել», - նշել է Նևիլը:
