«Այս տարի ես իմ ուժերի սահմանում ամեն ինչ արեցի». Ռոնալդու
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ կցանկանար 4-րդ անգամ ստանալ «Ոսկե գնդակ» մրցանակը: «Այս տարի ես իմ ուժերի սահմանում ամեն ինչ արեցի: Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան, Եվրո-2016-ը: Քվեարկությունը ինձնից կախված չէ, այդ պատճառով չեմ ցանկանում կենտրոնանալ դրա վրա, բայց եթե ինձ հարցնեք, թե ցանկանում եմ արդյոք ստանալ «Ոսկե գնդակը» ես դրական պատասխան կտամ: Կասկած չկա, որ այս տարին լավագույնն էր իմ համար», - նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը: Ռոնալդուն նախօրեին կայացած «Աթլետիկո» - «Ռեալ» խաղում (0:3) դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
