Վիգեն Սարգսյանին սև ձեռնոց են հագցնում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում սպիտակ ձեռնոցներով բերեցին Պաշտպանության նախարարի պաշտոնին՝ իբրեւ չկոռումպացված, իշխանական ու քրեաօլիգարխիկ շրջանակներին չսերտաճած անձի, իբրեւ ուսյալ երիտասարդի, որը կարող է բարեփոխել բանակը, վերջ դնել այս համակարգում տարիներ շարունակ գոյություն ունեցողկոռուպցիոն սխեմաներին, հատկապես գնումների ոլորտի հետ կապված, պարզվում է բոլորովին այլ առաքելությամբ է գործուղվել այդ պաշտոնին: Նա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Վիգեն Սարգսյանն այս կտրուկ շրջադարձի համար բավականին տպավորիչ բացատրություն է գտել: Նա բացատրել է, թե նախարարի պաշտոնը քաղաքական է, ինչը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, հետևաբար, ՀՀԿ-ին անդամակցելը հիրավի անհրաժեշտություն է։ Հիշեցնենք, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանը այդպես էլ չանդամակցեց ՀՀԿ-ին: Հատկանշական է, որ Վիգեն Սարգսյանը երկար տարիներ է, ինչ աշխատում է կառավարման համակարգում, սակայն նա չի անդամակցել ՀՀԿ-ին, նույնիսկ այն ժամանակ, երբ ղեկավարում էր ՀՀԿ ղեկավարի աշխատակազմը: Կասկածից վեր է, որ հիմա Վիգեն Սարգսյանին ուղղակի պարտադրում են անդամակցել ՀՀԿ-ին, քանի որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հարցն են լուծում: Բանն այն է, որ մինչեւ հոգու խորքը մաշված իշխանության գործիչները վաղուց արդեն սպառել են հանրային համակրանքի ու վտսահության բոլոր ռեսուրսները ու հիմա թարմ դեմքերով իշխանությունը հույս ունի վարկանիշ բարձրացնելու: Իսկ երբ բանակի նախարարն է դառնում կուսակցական, արդեն իսկ ուղղակի կամ անուղղակի քարոզչություն է: Ի դեպ, հակառակ պատկերացումների, Վիգեն Սսարգսյանի մասին մամուլում աղմկահարույց պատմություններ են հայտնվում:Զորօրինակ, որ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը շքեղ դղյակների սիրահար է, որ շուրջ մեկուկես տարի առաջ Ազատության պողոտայի հաղթանակ զբոսայգու շրջակա զբոսայգու հաշվին կառուցվող «միլիոնատերերի փողոցում» Վիգեն Սարգսյանը ձեռնարկել է առանձնատան շինարարությունը, որը, դադարեցրել է այս տարի, ապրիլյան պատերազմից հետո, երբ քննադատության թիրախում հայտնվեցին պաշտոնյաների ունեցվածքն ու դղյակները։ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար նշանակվելուց էլ չի համարձակվում վերսկսել տան շինարարական աշխատանքները: Մեկ այլ հրապարակումների համաձայն էլ, հատուկ Վիգեն Սարգսյանի համար Սամվել Մայրապետյանը Հյուսիսային պողոտայի իր շենքերից մեկը մեկ հարկով բարձրացրել են, նոր հարկ կառուցել, որն ի դեպ, մասնագետներն անթույլատրելի ու վտանգավոր են համարել, որպեսզի Վիգեն Սարգսյանին մի ամբողջ հարկաբաժին ունենա: Հուսանք, որ նման դղյակները Վիգեն Սարգսյանը ձեռք է բերել օրինական միջոցներով, քանզի շարքային չինովնիկի աշխատավարձով դա հնարավոր չէ, կամ էլ հույս ունենանք, որ նա տները ձեռք է բերել վիճակախաղերի շահումների գումարով: Վիգեն Սարգսյանը կարծես թե վիճակախաղերի նկատմամբ թուլություն ունի: Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նախարարի հայտարարագրում նշված է, որ նախարարը վիճակախաղերից եւս դրամական շահում է ունեցել,օրինակ 2015-ին 800 հազար դրամ է շահել: Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի անձի նկատմամբ խնամքով գցված շղարշը պատռվում է ու անողոքաբար հանում են նրա սպիտակ ձեռնոցները՝ հագցնելով իր իսկական սևերը: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am