9 միգրանտ է խեղդվել
Թուրքիայի առփնյա անվտանգության ծառայության աշխատակիցները 9 միգրանտի մարմին են հայտնաբերել Իզմիր նահանգի Սեֆերիհիսար ավանի ափերի մոտ: Մահացածներից երկուսը երեխաներ են: Խեղդվածների ազգային պատկանելիության մասին դեռեւս տեղեկություն չկա: Փախստականները եղել են պլաստիկե նավակով, որն ուժեղ ալիքներից շրջվել է:
