Սիրիայի ընդդիմությունը Ժնեւում կձեւավորի՞ միասնական պատվիրակություն
Ռուսաստանը հույս ունի, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների արդյունքում կձեւավորվի սիրիական ընդդիմության միասնական պատվիրակություն։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄԷ արտգործնախարար Աբդալլահ Ալ Նահայանի հետ բանակցությունների ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հուսամ, որ դա ժամանակավոր երեւույթ է, եւ երկու պատվիրակությունների առկայությունը խոչընդոտ չի հանդիսանա նորմալ աշխատանքի համար»,- ասել է նա։ Միջսիրիական բանակցություններին «Ջեյշ ալ Իսլամի» մասնակցությունը չի նշանակում ճանաչել այդ խմբավորումը, ասել է Լավրովը։
