ԴԱԻՇ-ի գրոհայինները Սինայում հրապարակայնորեն հաշվեհարդար են տեսել սուֆիզմի ամենատարեց շեյխի նկատմամբ
Եգիպտոսի Սինայ թերակղզու հյուսիսում գործող, ԴԱԻՇ-ին հավատարմության երդում տված «Վիլայեթ Սինայ» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հրապարակայնորեն հաշվեհարդար են տեսել այդ շրջանում սուֆիզմի ամենատարեց ուսուցչի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: «Վիլայեթ Սինայի» մի քանի գրոհային հրազենի սպառնալիքով շեյխ Սուլեյման Աբու Հարազին դուրս են տարել նրա հարազատ տան դիմաց, ստիպել են ծնկի գալ և գլխատել են: Ավելի քան 100 տարեկան շեյխ Աբու Հարազը սուֆիզմի շատ հարգված ուսուցիչ էր Սինայում:
