Խոշոր վթար՝ Հնդկաստանում. կա 60 զոհ
Հնդկաստանի հյուսիսային Պուկրայան քաղաքից ոչ հեռու ուղևորատար գնացքի 14 վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 60 մարդ է զոհվել, 150 հոգի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Վթարի պատճառը դեռ հստակ պարզ չէ, սակայն որոշ աղբյուրներ հայտնում են, որ ողբերգության կարող էր հանգեցնել ռելսերի կոտրվելը:
