Այսպիսի բան դեռ չէր եղել

ԱԺ-ում 2017թ. պետական բյուջեի քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։ Կառավարության ոչ բոլոր անդամներն էին բարեհաճել բյուջեի քննարկմանը եւ ինչպես պատգամավորներից շատերը նկատեցին, նման վերաբերմունք Ա-ն որեւէ վարչապետի ժամանակ չէր տեսել։ Նախարարների բացակայությունից օգտվեցին պատգամավորների մեծ մասը ու իրենք էլ լքեցին նիստերի դահլիճը։ Ու հենց այդպես լքված դահլիքում էլ ավարտվեց սովորական բյուջեի քննարկումը, այնինչ վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ ՀՀԿ-ականները խոստանում էին բարեփոխել կյանքը։ Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում հեգնեց, այնուամենայնիվ երկու լավ նորություն կա Կարապետյանի կաբինետի ներկայացրած բյուջեում. ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը սկսեց լավ լուրով. «Եկող տարվա բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին՝ ՀՀ-ում ծովագնացության եւ նավատորմի զարգացման համար, ինչպես նաեւ՝ չենք ունենա հատկացումներ հայկական տիեզերագնաց արբանյակ սարքելու համար»: Զոհրաբյանը հռետորական հարց հնչեցրեց, թե կայունության բյուջե եք անվանում,իսկ երբ է գալու զարգացման բյուջեի ժամանակը, նա հիշեցրեց, որ մեր արտաքին պարտքը հատել է հոբելյանական հինգ միլիարդի սահմանը. «Իսկ չինգա-չունգի լոգոյի ստեղծումը, որի միջոցով պետք է ներդրումներ լինեին, այդպես էլ չեղավ, ավելին՝ այդ լոգոյի համար ծախսված 450 մլն դրամի համար որեւէ մեկը պատասխան չտվեց: Կոռուպցիայի դեմ պայքարը եւս տեւեց հոբելյանական տասը օր, որից հետո համակարգերը վերադարձան հին, բարի ավանդույթներին»: Դիմելով Մշակույթի նախարարին՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Երբ նշանակվեցիք նախարար, ձեր կողմից մի քանի դրական մեսիջներ եղան ու կարծում ենք՝ մշակույթը «սեքընդ հենդ» վիճակից կարելի է փրկել: Խոսքը պետպատվերով տպվող գրականության հրատարակման վերանայումն է, որի մեծ մասը մակուլատուրա է, գրական խոտան, աղբ, որոնք հետագայում տեղավորվելու էին պադվալներում: Հիմա հասկանում եմ, որ այդ մարդիկ սրբազան պատերազմ են սկսելու իմ դեմ, սակայն այս հարցը պետք է լուծել: Նաեւ՝ հրատարակչությունների հետ պայմանավորված ատկատի հարցն է առաջ գալիս: Մինչդեռ այս ամենի հետ միասին մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ»: Զոհրաբյանը հայտարարեց, որ տնտեսութան թոքերը կարող են բացվել, եթե լինի քաղաքական կամք կտրելու այն ճյուղը, որին թառած են մենաշնորիստները:ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ կրկնելով իր քաղաքական կնքահոր խոսքերը հայտարարեց, թե պետությունը արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի մեջ. «Նույնը վկայում է նաեւ բյուջեի նախագծում ներկայացված փաստաթուղթ, որտեղ եկող տարվա պակասուրդը կազմում է աներեւակայելի մի թիվ՝ 5.8 տոկոս, իսկ 2020թ., երբ պետք է սպասարկենք մեր պետական պարտքը, դրա համար կվճարվի բյուջեի 28 տոկոսը»: Ըստ նրա՝ եթե պետությունը մեծ պարտք ունի, դա դեռ վատ բան չի նշանակում, քանի որ դա աշխարհում ընդունված պրակտիկա է. «Սակայն գոյություն ունի առողջ բալանս զարգացման տեմպերի ու պարտքերի ծավալների միջեւ: Մեզ մոտ դա չի զուգակցվում: Բացի այդ, արտերկրի ուղղակի ներդրումների կատաստրոֆիկ անկում ենք ապրել: Աղետալի վիճակում է բանկային համակարգը՝ շահութաբերությունը -0 -0.6 տոկոս է, իսկ գործազրկությունն ու արտագաղթն ահռելի թվերի են հասնում»: Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ եթե մենք ունենայինք պատասխանատու կառավարություն, ապա նա կարձագանքեր այս ցուցանիշներին ու կներկայացներ այն հաղթահարելու պլան.«Հարգելի Կառավարություն, պետք չէ վեց ամիս էլ պահել իշխանությունը, քանի որ ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի հնարավորությունը, քանի որ այն փաստաթուղթը, որ բերել եք, իրականում հրաժարականի մանիֆեստ է: Մի չարչարեք ժողովրդին, թող գան նրանք, որոնք գիտեն երկրի զարգացման բանալին: Իսկ նման ծրագիր կարող է ներկայացնել միայն ՀԱԿ-ը»: «Էլ ոչ մի արգումենտ չի մնացել, մնացել է աղերսումը»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ելույթ ունեցավ գրեթե դատարկ դահլիճում, բայց գտավ արդարացումը.«Նրանք ցանկանում էին, որ մենք հրաժարական տանք, մենք մերժեցինք, ու նրանք նեղացած հեռացան դահլիճից»:Բաղդասարյանը կոչ արեց կողմ քվեարկել այս իրատեսական բյուջեին: Հ.Գ.-Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ բյուջեի քննարկումներին ԱԺ նիստերի դահլիճում բում էր լինում, կառավարությունը ներկայանում էր ողջ կազմով, առիթից օգտվելով պատգամավորները մինչեւ վերջ պարպում էին իրենց հարցերը։ Նշենք, որ նոյեմբերի 15-17 Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր, իսկ այսօր Կառավարության հերթական նիստն է եղել, բայց պատգամավորները կարծում էին, որ նիստի ավարտից հետո կարելի էր ժամանել ԱԺ։ Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am