Հայելու ամանորյա շնորհավորանքը մեր ընթերցողներին
Տասնյակ հազարավոր շնորհավորանքների, հաջողված կամ անհաջող լուսանկար-բացիկների մթնոլորտում մենք մեր շնորհավորանքը պարզ կպահենք. Առողջ և լավ, ինչպես նաև վատ նորություններով աղքատ տարի թող լինի մեր բոլորի համար: Եվ՝ սկսենք ավելի շատ ու առավել մեծ գիտակցմամբ տոնել Սուրբ Ծնունդը որպես ամենակարևոր տոն, քան՝ կոմերցիալիզացված և առանց այդ էլ աղքատ մեր ժողովրդին տանջահար անող ամանորը: Հետևեք «Հայելուն»: Այն մեր իրականության և մեր արտացոլումն է օնլայն աշխարհում: Եվ թող նոր տարում հայելին միայն առաջընթաց արտացոլի: Շնորհավոր Ամանոր: Կհանդիպենք 2016թ-ի հունվարի 4-ին...
