Հատված Գյումրիում կայացած մանսուրյանական երեկոից. տեսանյութ
Նոյեմբերի 18-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում կայացավ հայ անվանի կոմպոզիտոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն, որն իր կատարմամբ գեղեցկացրեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Երեկոյին ներկա էին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, բազմաթիվ հյուրեր: Հնչեցին հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Մաեստրոն անակնկալ մատուցեց իր հանդիսատեսին. նրանց խնդրանքով մոտեցավ դաշնամուրին և նվագեց հայկական ֆիլմերի համար իր գրած հայտնի և սիրելի երաժշտությունները:
