Լրագրողներն ընդդեմ Արմեն Պողոսյանի
Այսօր սովորականից տարբերվող ընթացք ունեցավ այն մամուլի ասուլիսը, որի բանախոսը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն էր: Վերջինս դիմելով լրագրողներից մեկին, ասաց. «Որտե՞ղ ես դու դաստիարակվել… տանը դաստիարակված երեխան կասի՝ չի կարելի… եթե տանն է դաստիարակվել»: Խնդիրը ծագեց նրանից, որ Ա. Պողոսյանը խոսում էր Օպերայի շենքի դիմացի պուրակի մասին, բայց ցուցադրում էր Աբովյան պուրակում արված լուսանկար, և լրագրողի ճշտող հարցից հետո, թե ինչո՞ւ է լուսանկարում այլ բան պատկերված, իսկ ինքը այլ բանի մասին խոսում, նա ձայնը բարձրացրեց ու սկսեց գոռգոռալ լրագրողի վրա, միջամտած մյուս լրագրողներին էլ սկսեց վիրավորել: Թեև ասուլիսի մյուս բանախոս՝ բնապահպան Կարինե Դանիելյանին չվիրավորելու համար որոշեցինք դուրս չգալ ասուլիսից, բայց ի նշան բողոքի՝ մի խումբ լրագրողներով որոշեցինք չլուսաբանել Արմեն Պողոսյանի խոսքը:
